կարևոր
5104 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-10 17:59
Իրավական

Սեդա Սաֆարյանը միայն հունվարի 27-ին է հասկացել, որ ինքն այլևս անհատ ձեռնարկատեր չէ. Սոս Հակոբյան

Սա այն քաղվածքն է, որն ունի բազային տեղեկատվություն Սեդա Սաֆարյանի տվյալների մասին, որպես անհատ  ձեռնարկատեր, որով ինքն իրականացրել է իր փաստաբանական հատուցելի գործունեությունը՝ օրենքին համապատասխան լինելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Սոս Հակոբյանը։

«Այս քաղվածքի համաձայն գիտենք, որ Սեդա Սաֆարյան անհատ ձեռնարկատերը հաշվառումից հանվել է այս տարվա հունվարի 27-ին։ Այդօրենքը որը կարգավորում է հաշվառման ներկայացնելը կամ հանելը, շատ հստակ ասում է, որ անկախ պետական ռեգիստր դու երբ ես որոշում ընդունում անձին հանելու, պետք է անձին հաշվառումից հանելու օրը գրանցես իր դիմումի օրը։ Անձը համարվում է հաշվառումից հանված իր դիմում ներկայացնելու օրը։ Այսինքն Սեդա Սաֆարյանը չնայած նրան, որ Փաստաբանների պալատ ներկայացրել էր դիմում  նոյեմբերի 30-ին, նույն Սեդա Սաֆարյանը հունվարի 27-ին նոր հասկացել է, որ ինքն այլևս անհատ ձեռնարկատեր չէ»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ օրենքը խախտվել են ոչ միայն ձևական իմաստով, այլ նաև բովանդակային նշանակություն ունեն․ «Քանի որ մենք գիտենք մեկ դեպք, որը Սեդա Սաֆարյանը հաստատել է, որ դեկտեմբերի 28-ին իր պաշտոնը ստանձնելուց հետո իրականացրել է ներկայացուցչություն։ Դեկտեմբերի 16-ից մինչև հունվարի 17-ը Սեդա Սաֆարյանի կողից անհատ ձեռներեց լինելու ամեն օրը, իսկ դա 32 օր է, 32 օր շարունակ Սեդա Սաֆարյանը կարող ենք ասել որ հանդես է եկել որպես  անհատ ձեռնարկատիությամբ և խախտել է հանրային ծառայության մասին պահանջը»,- ասաց նա։