|
Փոխարժեքներ
22 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Ավստրալիան միացել է մի խումբ երկրների, որոնք հետամուտ կլինեն Ռուսաստանի իշխանությունների քրեական պատասխանատվությանը, հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը:
«Ավստրալիան միացել է համախոհ գործընկերների առանցքային խմբին, որի մեջ մտնում են Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, որպեսզի երաշխավորի, որ Ռուսաստանի ղեկավարությունը պատասխանատվության կենթարկվի»,-գրել է Վոնգը Twitter - ում:
Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ խմբին երկրի միանալը կլրացնի այն աջակցությունը, որն Ավստրալիան արդեն ցուցաբերում Է Ուկրաինային Հաագայի Միջազգային քրեական դատարանում եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանում: «Ավստրալիան աջակցում է Ուկրաինային», - ասել է Վոնգը։