|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիան մտադիր է ամերիկյան անտեսանելի կործանիչների ծրագրից բացառման համար փոխհատուցման հասնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ չբացառելով, որ այդ հարցը կբարձրացնի հոկտեմբերին կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիժման ժամանակ, փոխանցում է AP-ը։
Էրդողանն ասել է, որ հույս ունի հանդիպել Բայդենի հետ՝ քննարկելու F-35 կործանիչների ծրագիրը, ներառյալ՝ 1,4 միլիարդ դոլարի վճարումը, որը Թուրքիան կատարել էր մինչեւ ծրագրից դուրս գալը:
«Մենք վճարել ենք 1,4 միլիարդ դոլար, ի՞նչ է լինելու այդ գումարի հետ»,-ասել է Էրդողանը: «Կամ մեզ տալիս են մեր ինքնաթիռները, կամ տալիս են գումարը»: