|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ճապոնիայի և Ավստրալիայի իշխանությունները Դոնբասյան հանրապետությունների ճանաչման պատճառովհայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։ Միացյալ Թագավորությունը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և Ավստրալիան ավելի վաղ հայտարարել էին սահմանափակումների մասին: Խոսքը տնտեսական և քաղաքական գործողությունների մի ամբողջ շրջանակի մասին է, այդ թվում՝ ֆիզիկական անձանց հետ կապված․ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կոչ է արել Մոսկվային՝ «վերադառնալ դիվանագիտական քայլերին՝ Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակը կարգավորելու համար»։ Նրա խոսքով՝ ԴԼԺՀ-ի անկախության ճանաչումը «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է»։ Կիսիդան հայտարարել է այդ հանրապետությունների ներկայացուցիչներին վիզաների տրամադրման դադարեցման, նրանց կապիտալի սառեցման, արտահանման-ներմուծման հարաբերությունների արգելքի մասին:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նույնպես հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին. մուտքի արգելք և նպատակային ֆինանսական պատժամիջոցներ են մտցվում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ութ անդամների նկատմամբ։
Կանադայի իշխանությունները նույնպես պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։