|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեծ Բրիտանիան Կանադայի և ԱՄՆ-ի հետ պատժամիջոցներ է նախապատրաստում Բելառուսի իշխանությունների նկատմամբ. գրում է Reuters-ը՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին հղումով:
Դրանք մոտավորապես նման կլինեն «Մագնիտսկու պատժամիջոցներ» ասվածին, այսինքն՝ կլինեն այն մարդկանց նկատմամբ, որոնք մարդու իրավունքներ են խախտել: Երեք երկրները Բելառուսի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանեն միաժամանակ:
Խոսքը վերաբերում է 7 պաշտոնյայի, որոնք, Արևմուտքի կարծիքով, պատասխանատու են ընտրակեղծիքների և ցուցարարների հանդեպ գործադրված բռնությունների համար։
Նախարարը հավելել է, որ Բրիտանիան, Միացյալ Նահանգները եւ Կանադան պատժամիջոցների մշակումը համարում են խիստ հրատապ: