|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանում ՏՏ-խորհրդատվության, ճարտարապետական, ինժեներական, գովազդային, իրավաբանական եւ աուդիտորական ծառայությունների ոլորտներում, ասված է բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Մեծ Բրիտանիան միջազգային գործընկերների հետ միջոցներ է ձեռնարկում ռուսական տնտեսության առանցքային հատվածների դեմ։ Նոր միջոցները կուժեղացնեն տնտեսական ճնշումը ռուսական ռեժիմի վրա եւ ուղղված կլինեն խոցելի վայրերի եւ մատակարարումների կարեւորագույն շղթաների խախտմանը: Ռուսաստանն իր ծառայությունների 67% - ը ներմուծում է այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են սահմանում։ Ընդարձակելով նախորդ միջոցները՝ Մեծ Բրիտանիան կխոչընդոտի Ռուսաստանի մուտքը ՏՏ-տեխնոլոգիաների, ճարտարապետական, ինժեներական, գովազդային, իրավաբանական եւ աուդիտորական ծառայությունների ոլորտում խորհրդատվական ծառայությունների», - ասված է այնտեղ: