|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ուղղված նամակում Թբիլիսիին կոչ է արել միանալ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցներին։
«Մոտ երեք ամիս է անցել այն պահից, երբ եվրոպական մայրցամաքը զգաց ագրեսիվ մահացու պատերազմը, որը Ռուսաստանը վարում է ինքնիշխան երկրի՝ Ուկրաինայի դեմ։ Այս հարձակման դիմաց, որը լրջորեն խաթարում է մեր մայրցամաքի անվտանգությունն ու կայունությունը, եվրոպական ընտանիքը պետք է միասնական մնա։ Ուկրաինացի ժողովրդին աջակցությամբ՝ լինի ձեր տարածքում գտնվող բազմաթիվ փախստականների ընդունումը, թե՝ մարդասիրական օգնության տրամադրումը, վրացիները հաստատել են իրենց լիակատար հավատարմությունը մեզ համար թանկ արժեքներին»,- գրել է նա։
Մակրոնը նշել է, որ Վրաստանի հետևողական քվեարկությունը՝ ի պաշտպանություն ՄԱԿ-ի բանաձևերի, որոնք կոչ են անում անհապաղ դադարեցնել Ուկրաինայում պատերազմը, կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել բոլոր հարձակումները խաղաղ բնակչության վրա և վերջապես նրան հեռացնել Մարդու իրավունքների խորհրդից, շատ կարևոր ազդանշան է։
«Այն ժամանակ, երբ Վրաստանը ևս մեկ անգամ կարողացավ վերահաստատել իր հավատարմությունը ժողովրդավարության ճանապարհին և վերջերս ներկայացրեց ԵՄ-ին անդամակցելու հարցաշարի երկրորդ մասը, կարևոր է, որ երկիրը աջակցի եվրոպական պատժամիջոցների քաղաքականությանը և խոչընդոտի Ռուսաստանի փորձերին` շրջանցել գործող պատժամիջոցների ռեժիմը»,- Ֆրանսիայի նախագահին մեջբերում է apsny.ge-ն։