|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ 95 ֆիզիկական և 70 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումն ուժի մեջ դնելու մասին։ Նրանց մեծ մասը ռուսաստանցիներ են, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքին։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի պետական պաշտպանական պատվերի սպասարկման և ռուսաստանյան պաշտպանական-արդյունաբերական համալիրի գործունեության հետ կապված անձինք ու ընկերությունները:
Մասնավորապես, խոսքը ձեռնարկությունների և դրանց ղեկավարների մասին է, որոնք արտադրում և մատակարարում են արտադրանք ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրի և ուժային կառույցների համար՝ կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի և միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում։
Բացի այդ, սահմանափակումներ են մտցվել քիմիական, լեռնահանքային, մետալուրգիական ոլորտների արդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև ռուսաստանյան վառելիքաէներգետիկ համալիրի նկատմամբ։
Զելենսկու գրասենյակը նշել է, որ Ուկրաինան հետագայում ևս կաշխատի միջազգային գործընկերների հետ՝ համապատասխան իրավասություններում պատժամիջոցային որոշումների համակարգման ուղղությամբ։
Նշված սահմանափակումների մի մասը կարող է հաշվի առնվել Եվրոպական միության պատժամիջոցների 20-րդ փաթեթի ձևավորման ժամանակ, որի նախապատրաստումն այժմ ընթացքի մեջ է։