|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ նրան մեղադրելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ տարվող պատերազմի աջակցման մեջ։
Զելենսկու խոսքով՝ Լուկաշենկոն երկար ժամանակ «փոխանակում է երկրի ինքնիշխանությունը սեփական իշխանության դիմաց» և աջակցում է Ռուսաստանին՝ շրջանցելու միջազգային պատժամիջոցները։ Նա նաև նշել է, որ Մինսկը արդարացնում է Մոսկվայի գործողությունները։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Բելառուսը մեծացնում է իր ներգրավվածությունը պատերազմում, ինչը, նրա ձևակերպմամբ, կարող է հանգեցնել «հատուկ հետևանքների»։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ ուկրաինական իշխանությունները բելառուսական ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների՝ այդ քայլը կարող է ազդել միջազգային հարթակում նրա մեկուսացման հարցի վրա։