կարևոր
5068 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-14 17:09
Հասարակություն

Մեր գոյությունը վտանգված է. ամեն ինչ մի կողմ թողնել ու համախմբվել է պետք. Բագրատ Սրբազան

Մեր գոյությունը վտանգված է. ամեն ինչ մի կողմ թողնել ու համախմբվել է պետք. Բագրատ Սրբազան

Վտանգված է մեր գոյությունը, ուստի ազգաբնակչությունը բոլոր տեսակի վախերն ու ինքնարդարացումները պետք է մի կողմ թողնել ու համախմբվել այդ միակ ու առանցքային գաղափարի շուրջ։ Սա բացառապես ազգային-ազատագրական պայքար է, անձնային ոչինչ չկա ու չի կարող լինել այսօր։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Ինքս խորշում եմ օտար դեսպանատների դռները բախելու մտքից, բայց այսօր նաև դա ենք ստիպված անել։ Ճնշումներ պետք է բանեցնել բոլոր հնարավոր միջոցներով ու ամեն տեղ։ Ժողովրդին վերստին հորդորում եմ համախմբել։ Բոլոր նրանք, ովքեր գիտակցում են հայրենիքի առաջ ունեցած պարտքը, հուսով եմ՝ մի կողմ կթողնեն ամեն ինչ ու կհամախմբվեն։ Եթե այդ գաղափարին կծառայեն նաև այսօրվա իշխանությունները, իրենք էլ կարող են միանալ, նույնիսկ առաջնորդել այդ շարժումը, իսկ եթե չեն կարող, ապա պետք է մի կողմ քաշվեն և թույլ տան, որ գան նրանք, ովքեր կարող են ժողովրդի անվտագնությունն ապահովել»,-ասում է Սրբազանը։

Տավուշի թեմի առաջնորդը շեշտում է՝ և՛ Հայաստանի հանրապետությունում, և՛ Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգության ապահովումը բացառապես ՀՀ իշխանությունների պարտականությունն է։ Իրավիճակի հանգուցալուծման գործիքներին ու բանակցային հնարավորություններին տիրապետողը ևս, նրա խոսքով, իշխանությունն է։

«Մեր ուժը մենք պիտի լինենք։ Ուրիշներին խնդրելու, աղաչելու կարիք չպիտի ունենանք։ Այսօր երբ խոսում են Արցախը, միջանցքը խաղաղապահների պաատսխանատվության գոտում լինելու մասին, նույնիսկ դա եմ մերժում։ Ի՞նչ կապ ունի ռուսներ են էնտեղ, եվրոպացիներ են, թե ովքեր են։ Մեր ուժը պետք է լուծի մեր խնդիրները, ուրիշ ոչինչ»,-շեշտում է Սրբազանը։

Որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում հաարակության համախմբումը չհաջողելու դեպքում կարող են այդ առանցքը դառնալ հոգևորականները, Սրբազանը չի բացառում։