կարևոր
2827 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-01 16:20
Հասարակություն

Ջրաբեր գյուղի տարածքում կործանված մասնավոր օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Ջրաբեր գյուղի տարածքում կործանված մասնավոր օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

այաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում կործանված ինքնաթիռի մասին:

«Սույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղական ժամանակով 13:11-ին Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում՝ կործանված:

Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել։