|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Նոյեմբերի 12-ին ժամը 18.00-ի սահմաններում կապ է հաստատվել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կարգավարական կենտրոնի հետ, որտեղից տեղեկացրին, որ նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 օդանավում եղած 5 ՀՀ քաղաքացիների (1. հրամանատար Գեւորգ Թովմասյան, 2. երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան, 3. բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան, 4. ավիատեխնիկ Արմեն Անտոնյան, 5. ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան) դիերը Խարտում–Երևան չվերթով տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22.30-ի սահմաններում կտեղափոխվեն Երևան: