|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստան է ժամանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նալբանդյան-Լավրով համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը նախ ցավակցություն հայտնեց Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի զոհերի հարազատներին և ամբողջ ռուս ժողովրդին, նաև՝ Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի զոհերի հարազատներին:
«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Սերգեյ Լավրովին այն աջակցության համար, որ ցուցաբերում է ՌԴ ԱԳՆ-ն Սուդանում կործանված ինքաթիռի զոհերի աճյունները Հայաստան տեղափոխելու հարցում: Իհարկե, մենք դեսպան չունենք Հարավային Սուդանում, բայց մենք այնտեղ ենք ուղարկել մեր աշխատակցին Կահիրեի հյուպատոսարանից, և կարծում եմ՝ մոտ օրերս կլուծվի աճյունների՝ Հայաստան տեղափոխման հարցը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: