կարևոր
4543 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-01 14:47
Քաղաքական

Փաշինյանը առաջնորդվում է «Հաց և խրախճանք» սկզբունքով․ Գագիկ Համբարյան

Փաշինյանը առաջնորդվում է «Հաց և խրախճանք» սկզբունքով․ Գագիկ Համբարյան

Ըստ վերջին տվյալների` 8000 և ավել անցք կա բացված Կառավարության շենքի վրա։ Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ «Հաց և խրախճանք»։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Եթե ուշադիր եք եղել, իր թիմակիցներին, իր կառավարության անդամների աշխատավարձները մի քանի անգամ ավելացնում է, իսկ հասարակ ժողովրդի աշխատավարձը բարձրացնում է հունվարի 1-ից՝ 7000 դրամով։ Իր կառավարության անդամների և թիմակիցների աշխատավարձները միլիոնավոր դրամների հասցնելով, սովորական թոշակառուի թոշակը բարձրացնում է ընդամենը 3000 դրամով։ Շատ հետաքրքիր փաստ է այն, որ թոշակառուների մեծ մասը ուղղակի հրճվում է այդ «թուլափայի» վրա, այլ մեկնաբանություն չկա այս պարագայում, այն դեպքում, երբ որ մինչև թոշակ բարձրացնելը այդ 3000 դրամը գնաճը վաղուց խժռել է։ Սարսափելի գնաճ է արձանագրվել։ Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 20-30 տոկոսով։ Հենց այս սկզբունքով էլ այդ «թուլափայը» գցում են հասարակության դեմը, իսկ խրախճանքները դուք հիմա տեսնում եք, այն է, որ մարդը 2 տարվա մեջ, պատերազմից հետո, մեկ ցենտ չծախսեց բանակի համար որևէ ծրագիր իրականացնելու համար։ Պատերազմից հետո մեկ փամփուշտ չի գնել բանակի համար, թուրքերին համոզելու և ապացուցելու  համար, որ ինքը պատրաստ է քծնել և նվաստանալ թուրքերի առաջ, որ այդ «խաղաղության պայմանագիրը ստորագրվի»։

Քաղաքագետը նշում է, որ «գիտենք՝ ինչ վիճակում են ծառայում մեր սահմանապահները, գիտենք մեր հենակետերի, դիրքերի վիճակը, ինչ պայմաններում են զինվորները ծառայում»։

«Երեկ պարզվեց, որ 5 միլիարդ դրամ գումար է հատկացվում Մանկական եվրատեսիլի անցկացման համար։ 5 միլիարդ դրամ տրամադրում են ինչ-որ կապիկություններ անելու համա՞ր, ես այդ շոուն ընդհանրապես չեմ ընդունում։ Թող որևէ մի տրամաբանող մարդ ասի, որ բանակի վրա զրո լումա ծախսած անձնավորությունը 5 միլիարդ դրամ միայն հատկացնում է Եվրոտեսիլի անցկացման համար։ Եվ այդ ֆոնին շքեղ զարդարում է մայրաքաղաք Երևանը, հետաքրքիր է՝ ի՞նչի վրա է այսպես ուրախանում։ Այն, որ ընդհամենը 2 ամիս առաջ 200-ից ավել մինչև քսան տարեկան տղաներին տարավ հողի տակ դրեց, այդ հանագմանքո՞վ է ուրախանում։ Այդ բոլոր երեխաները մահացել են Նիկոլ Փաշինյանի անգործության պատճառով, որովհետև այդ անձը ոչինչ չարեց մեր դիրքերը և հենակետերը կահավորելու, համապատասխան տեխնիկա գնելու համար, որ կարողանան դիմակայել ադրբեջանական ԱԹՍ-ներին։ Հիմա մարդը «հաց և խրախճանք» կարգախոսով ուրախ, զվարթ ապրում է։

Քաղաքագետը նշում է, որ իշխանությունները լավ գիտեն, որ ադրբեջանական կողմը նորից քայլեր է նախապատրաստում Ջերմուկի ուղղությամբ, դրա համար էլ այնտեղ ապաստարաններն է կարգի բերում և այս ամենը մի կողմ թողած, Երևանում շքեղ Ամանորի և եվրատեսիլի են պատրաստվում։

«Բացարձակ պետք չէ զարմանալ Նիկոլ Փաշինայնի այս գործելաոճից, ինչ վերաբերվում է կառավարության շենքերի և պատմական հուշարձանների այդ վանդալիզմին, շատ նորմալ է, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ուղղակիորեն ամեն ինչ քանդել, ամեն ինչ պղծել, միայն թե այդ շոուները, հասարակությանը մատուցվող այդ անիմաստ բեմադրությունները առաջ տանի։ Հիմա տեսնենք երևանյան մտավորականությունը, ճարտարապետները ինչպես են արձագանքելու Թամանյանի գլուխգործոցները ավիրելու, քանդելու, վանդալիզմի ենթարկելուն»,- ասաց նա։