|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման 24-ժամյա ռեժիմը լրացել է և նա քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Ալեքսանյանի փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։
Նա նշեց, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը դեռևս շարունակվում է։
«Դատարանը 15 րոպե ընդմիջումից հետո այս պահին շարունակում է կալանքի միջնորդության քննությունը, ակնկալում ենք արդար դատական ակտ»,- ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր։ Հայտնի էր դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ։