|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Էսօր քո ժամդ էլ ա լրացել, իմն էլ։ Վաղը մեր տեսակետը մամուլով` կարտահայտվի` մեր արած գործը և էդ տգետի արտահայտության պատասխանը»,- երեկ ԱԺ նիստից հետո «Ժամանակի» հարցին ի պատասխան հայտարարել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` մեկնաբանելով իր` «Դե ֆակտոյի» էջերում տարվա մարզպետ հռչակվելու մասին ԱԺ-ում ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի հնչեցրած գնահատականը։
Թերթի թղթակցի դիտարկմանը, թե լրագրողի աշխատանքային ժամը չի լրացել, մարզպետը հայտարարեց. «Դե աշխատի, քեզ ով ա խանգարում, դու աշխատի, ինձ հանգիստ թող»:
«Ի դեպ, որոշ տեղեկություններով, «Դե ֆակտո» ամսագրում «Տարվա մարդ» դառնալն արժե 10 հազար դոլար։ Թե որքան արժե «Տարվա մարզպետ» կոչումը՝ մեզ հայտնի չէ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։