կարևոր
2680 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-13 12:17
Աշխարհ

ՆԱՏՕ-ի երկրները սկսել են Ուկրաինայի վերականգնման 10-ամյա պլանի մշակման աշխատանքները

ՆԱՏՕ-ի երկրները սկսել են Ուկրաինայի վերականգնման 10-ամյա պլանի մշակման աշխատանքները

ՆԱՏՕ-ի երկրները սկսել են Ուկրաինայի՝ ռազմական գործողություններից տուժած ռազմարդյունաբերական համալիրի վերականգնման պլանի մշակման աշխատանքները, գրում է Politico-ն։

Դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ պլանը, որը նախատեսված է 10 տարվա համար, ենթադրում է Ուկրաինայի անցումը խորհրդային տեխնիկայից «ՆԱՏՕ-ի հետ համատեղելի արևմտյան տեխնիկային»։

«Մենք կվերանայենք պաշտպանության պլանավորման պահանջները, որպեսզի Ուկրաինան կարողանա լիովին համագործակցել ՆԱՏՕ-ի հետ», - ասել է դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան:

Պարբերականի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի և Կիևի առաջին հանդիպումն այս հարցի շուրջ նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ։ Այն կդառնա «այն երկար գործընթացի սկիզբը, որի մասին շաբաթներ շարունակ ակնարկում էին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները»՝ խոսելով դաշինքին մերձենալու, այդ թվում՝ ուկրաինական բանակի վերազինման և վերապատրաստման Ուկրաինայի երկարաժամկետ հանձնառության մասին։