|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարությունում սկսվել են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները: Մասնավորապես` «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ իրենց առաջարկություններն են ներկայացնում նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները: 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է շեշտադրումները դրվեն ծրագրերի բովանդակության վրա, և կարևորել է բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացումը: