|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` կառավարությունում ավարտվել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Սեպտեմբերի 18-ին «ՀՀ 2016թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի, Ֆինանսների, Տրանսպորտի և կապի, Պաշտպանության, Կրթության և գիտության, Առողջապահության, Արդարադատության, Երևանի քաղաքապետարանի, Ազգային անվտանգության խորհրդի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և կառավարությանն առընթեր մյուս մարմինների, Վերահսկիչ պալատի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վիճակագրական ծառայության պետական կոմիտեի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարները:
Բոլոր գերատեսչությունների հետ 2016 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկումների արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու փաստաթուղթը և ներկայացվելու է Ազգային ժողով: