|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 194.5-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 36-ամյա Արսեն Խ.-ն իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը և հետընթաց շարժվելով, բախվել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 42-ամյա Նվեր Ա.-ի վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենային։
Բախման հետևանքով Արսեն Խ.-ի КамАЗ-ը կողաշրջվել է, իսկ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն:
Կողաշրջված КамАЗ-ը բարձված է եղել ցեմենտի հումքով, որը թափվել, լցվել է ճանապարհին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: