|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Զբոսաշրջության նպատակով Հայաստան ներմուծված մասնավոր ընկերություններին պատկանող մի քանի տասնյակ ավտոբուսներ և միկրոավտոբուսներ սպասարկում են ոստիկաններին և ապահովում նրանց տեղաշարժը Երևանի փողոցներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ոստիկաններին տեղափոխող միկրոավտոբուսներին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ժամանակին դրանցով զբոսաշրջիկներ էին գնում Շուշի, Ամարաս և Դադիվանք, իսկ հիմա դարձել են այդ ամենը թշնամուն հանձնած դավաճանի սպասավոր։
Կոչ եմ անում բոլոր զբոսաշրջային ընկերություններին և այդ ավտոբուսների և միկրոավտոբուսների սեփականատերերին՝ այսօրվանից խզել պայմանագրերը ոստիկանության հետ և դադարեցնել նրանց ծառայություններ մատուցելը` իրենց գույքն անվնաս պահելու, իսկ հետագայում ազգայնացման հեռանկարից խուսափելու նպատակով։
Թշնամուն ծառայելը ևս թշնամություն է, որը երբեք չի ներվելու»։