|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի սահմանը Սիրիայի հետ կրակի տակ է հայտնվել. հայտնում է Թուրքիայի ազգային անվտանգության նախարարությունը։
Տեղեկատվության համաձայն՝ Սիրիայի Էյն ալ Արաբ նահանգից ականանետային կրակ է բացվել Գազիանթեփ նահանգի Քարքամըշ շրջանում գտնվող Քյոփրուբաշը սահմանային անցակետում։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է չորս զինվոր և մեկ քաղաքացիական անձ։
Նշվում է, որ պատասխան հարվածներ են հասցվել հակառակ կողմի կրակակետերին։
Դատելով Թուրքիայի հայտնի վարքագծից՝ այս միջադեպը կարող է օգտագործվել հերթական օկուպացիոն գործողությունն արդարացնելու համար: