|
Փոխարժեքներ
21 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.86 |
| EUR | ⚊ | € 426.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1746 |
| GBP | ⚊ | £ 493.85 |
| GEL | ⚊ | ₾ 137.65 |
Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:
«Ժամը 08:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի ՊՆ 2844 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Լերմոնտով գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի զինվորական հոսպիտալ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ КамАЗ- ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և բարձված է եղել սննդամթերքով: Վթարի պատճառն էլ եղել է խոշոր եղջերավոր անասունները: Վարորդը խուսափելով անասուններին բախվելուց, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և կողաշրջվել է»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում