|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին այսօր` ժամը 9-ի սահմաններում, վառելիք տեղափոխող բեռնատար է վթարի ենթարկվել։
Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարը տեղափոխում էր 5-6 տոննա դիզվառելիք:
Վարորդը չի կարողացել շրջադարձ կատարել, եւ ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրի ժայռաբեկորներին ու շրջվել, ինչի հետեւանքով վարորդը` պաշտպանության նախարարության աշխատակից, մայոր, 48-ամյա Արայիկ Անդրեասյանը եւ ուղեւորը` 27-ամյա Սամվել Սարուխանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ականատեսները պատմել են, որ վարորդի ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ հնարավոր է եղել խուսափել շատ ավելի մեծ վնասից։
Ժամանակին դեպքի վայր են հասել նաեւ հրշեջները՝ չեզոքացելով արտահոսած դիզվառելիքի հրդեհման վտանգը։