|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ ՀՀ իշխանությունը Pegasus լրտեսական ծրագրով փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին եւ ոչ միայն։ Հասարակական-քաղաքական գործիչների հեռախոսներին ծրագիրը հաղորդագրության տեսքով ֆայլ է ուղարկում, եւ եթե բաժանորդը բացում է նամակը, ծրագիրը մեխանիկորեն ներբեռնվում է հեռախոսի մեջ, ու տվյալ գործիչը հայտնվում է իշխանությունների դիտակետում։ Հեռախոսը վերածվում է տեսագրող, ձայնագրող, ինֆորմացիա փոխանցող սարքի։
Վերջին օրերին ընդդիմադիրներից ոմանց այդ ծրագիրն ուղարկվում է Hraparak.am-ի լինքի տեսքով։ Ընդդիմադիրները մեր լրատվամիջոցի լինքերով հաղորդագրություններ են ստանում, հետաքրքրված բացում են եւ ընկնում ԱԱԾ-ի ծուղակը։ Նրանք ընդամենը պետք է զգուշանան՝ Hraparak.am-ի նյութերի լինքերով sms-ները չբացեն, այլ ուղիղ մուտք գործեն մեր կայք»: