|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի աշխատանքը. հայտնում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեությունն անարդյունավետ է՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին։
«Որտե՞ղ է Անվտանգության խորհուրդը։ Ակնհայտ է, որ այն առանցքային ինստիտուտը, որը պատասխանատու է ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման համար, անարդյունավետ է գործում»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։