|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Ազգային ժողովում ելույթում ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, դիմելով միջազգային գործընկերներին, նրանց ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Արցախում կրկին գազ չկա:
«Հարցն առնչվում է Արցախի մեր հայրենակիցների համար շատ կարևոր և բացառապես հումանիտար հարցին: Ես ցանկանում եմ հրավիրել մեր միջազգային գործընկերների ուշադրությունը փաստին՝ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարումն իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելուն, Ադրբեջանը փաստացի ջեռուցումից զրկել էր արցախահայությանը, և վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը մի քանի ժամով, սակայն երեկ կրկին Ադրբեջանի կողմից այն դադարեցվել է, և սա խստորեն դատապարտելի է: Կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք անհապաղ քայլեր ձեռնարկեն»,- ասաց պատգամավորը:
Ավելին՝ տեսանյութով: