|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Այս մասին տեղեկանում ենք «Արցախգազ» ՓԲԸ-ից։
«Հարգելի գազասպառող բաժանորդներ «Արցախգազ» ՓԲԸ իրազեկում է, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։
Ընկերության աշխատակիցների կողմից արդեն սկսված է վերականգնողական աշխատանքները ՝ արագ և կարճ ժամկետներում գազամատակարարումը վերականգնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: