|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Team Telecom–ի ֆիքսված ու բջջային ինտերնետ կապի հասանելիության սահմանափակման պատճառը Տավուշի մարզում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքներն են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ընկերությունից։
«Տավուշի մարզում մի քանի տեղ վնասվել է միջազգային կապուղին` կապված ճանապարհաշինարարական աշխատանքների հետ»,– հայտնել են ընկերությունից։
Հավելեցին` այս պահին տեխնիկական աշխատանքներ են տարվում խնդիրն արագ վերականգնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Team Telecom Armenia-ի բաժանորդներն ահազանգում են, որ ֆիքսված ու բջջային ինտերնետ կապի խնդիրներ ունեն։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ Կիրանց գյուղով անցնող ճանապարհահատվածը հուլիսի 10-ից կփակվի։ Միջպետական ճանապարհի այդ հատվածում շինարարական աշխատանքներ են։ Վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։