Միասին կարող ենք
կարևոր
1003 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-22 18:05
Հասարակություն

Ինչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետ

Ինչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետ

Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը գրել է.

«Ինչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը

«AzerTelecom»-ի ենթակառուցվածքով անցնող տրաֆիկը կարող է վերլուծվել: Հաղորդակցությունների բովանդակությունը, ամենայն հավանականությամբ, հասանելի չի լինի. այսօր գրեթե ողջ հաղորդակցությունը կոդավորված է TLS-ով: Այնտեղ MITM հարձակումների փոքր հավանականություն կա, բայց այն մեծ չէ:

AzerTelecom-ը հնարավորություն կստանա հայկական ինտերնետային տրաֆիկը անցկացնել DPI (Deep Packet Inspection) համակարգերի միջոցով, ինչը թույլ կտա պրոֆիլավորել և վերլուծել հայ օգտատերերի վարքագիծը։ Կրկնում եմ՝ խոսքը փոխանցվող տվյալների բովանդակությանը հասանելիություն ստանալու մասին չէ, այլ կապի մետատվյալներին (metadata) հասանելիության մասին։

Ֆիքսված IP հասցեներ օգտագործող անձինք և կազմակերպությունները գտնվում են առավել խոցելի վիճակում։ Նրանց IP հասցեները համեմատաբար հեշտ է կապել կոնկրետ օգտատերերի հետ և ապանոնիմացնել։

AzerTelecom-ը նաև ավելի մեծ հնարավորություններ կստանա BGP route poisoning-ի համար՝ իրեն հետաքրքրող տրաֆիկը վերահղելով իր ցանցերի միջոցով։

Այս պահին նշված ռիսկերը վերաբերում են Team Telecom-ի օգտատերերին, սակայն լիարժեք անվտանգության վրա չափազանց մեծ հույս դնել նույնպես չարժե։

Հատուկ հետաքրքրություն ներկայացնող անձինք՝ քաղաքական գործիչներ, լրագրողներ, ՀԿ-ների աշխատակիցներ, ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների աշխատակիցներ, պետք է մտածեն VPN-ի մշտական օգտագործման մասին՝ իրենց բոլոր սարքերում»։

Հիշեցնենք՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր։