|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնաբանել է ԱՄՆ պաշտոնյաների պնդումներն այն մասին, թե նախօրեին Օմանի ծոցում լցանավերի դեմ ենթադրյալ հարձակման հեղինակն Իրանն է:
«Այն, որ ԱՄՆ-ն անմիջապես մեղադրում է Իրանին (առանց իրական ապացույցների), պարզապես պարզ է դարձնում, որ Team B-ն (Բոլթոն, Բին Սալման, Բին Զայեդ, Բենիամին Նեթանյահու) սկսել է B պլանը՝ դիվերսիոն դիվանագիտությունը (որը տարածվում է նաեւ Սինձո Աբե գործողությունների վրա) եւ Իրանի դեմ տնտեսական ահաբեկչությունը ծածկելու համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: