Փոխարժեքներ
25 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Ամերիկյան Կոնգրեսի երկու պալատների հետախուզության կոմիտեների ղեկավարները տագնապով ահազանգել են Կիեւի կապիտուլյացիայի բարձր հավանականության եւ այնտեղ գտնվող Ուկրաինայի լեգիտիմ կառավարության տապալման մասին:
Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում հետախուզության երկու կոմիտեների ղեկավարները նախազգուշացրել են սպառնալիքի մասին, որը կախված է Կիեւի վրա: Այդ սպառնալիքը ռուսական զորքերի ժամանումն է։ «Իմ տվյալներով՝ ռուսները կմտնեն Կիեւ, եւ դա անխուսափելի է», - հայտնել Է սենատոր Մարկ Ուորները, որը գլխավորում է Սենատի հետախուզության կոմիտեն:
Ներկայացուցիչների պալատում նույնանման կոմիտեն գլխավորող Ադամ Շիֆը հայտարարել է. «Նրանք շրջապատում են Կիևը և կարող են կատարել իրենց պլանները, որոնք ուղղված են կառավարությանն այնտեղի աղբանոց ուղարկելուն։ Իրադարձությունների հենց նման ընթացքը կանխատեսել էին մեր հետախույզները մինչև ներխուժումը»։