Փոխարժեքներ
29 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի տասնյակ մարդկանց դրամական օգնություն տրամադրելու մասին որոշումներ է ստորագրել։ Վեդի խոշորացված համայնքի վարչական տարբեր շրջանների բնակիչներին ընտրություններից առաջ Գարիկ Սարգսյանը միանձնյա տրամադրել է 15-50-հազարական դրամ, մի բան, որի, նախ, իրավունքը չունի, քանի որ ավագանու որոշմամբ պետք է հատուկ խորհուրդ ձեւավորվեր, եւ խորհուրդը նման որոշումներ ընդուներ։
Բացի դա՝ ընտրություններից առաջ այդպիսի օգնությունների համար իշխանությունը դատում է Սյունիքի համայնքապետ Առուշ Առուշանյանին, մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի աշխատակիցներին։ Փոխարենը համայնքային բուն խնդիրները Գարիկ Սարգսյանի եւ նրա կողմից վարչական շրջանների ներկայացուցիչներ նշանակվելուց հետո անտեսված են, Ուրցաձորում, օրինակ, բնակիչներին զրկել են գիշերային լուսավորությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում