|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Ես չեմ կարող այս պահին պնդել, թե Արմեն Սարգսյանը տեղյակ է եղել իշխանության գործողություներին, բայց որ խոր անհամաձայնություն չի հայտնել, դա փաստ է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀ նախկին նախագահին դավաճան համարո՞ւմ է, թե՞ ոչ:
«Արդեն ունենք մի իրավիճակ, երբ մոտ մեկ տասնյակի հասնող պաշտոնյաներ հրաժարական են տալիս և խոսում ՀՀ-ին սպառնացող վտանգների մասին։ Եթե մեկը լիներ, երկուսը, գուցե կարելի էր մտածել, որ մերկապարանոց հայտարարություն է, բայց այս դեպքում ստացվում է կանխամտածված հանցակցություն»,-ասաց նա: