|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փաստաբանական դպրոցի նոր տնօրենի անունը պարզ կդառնա դպրոցի խորհրդի նիստից հետո: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմում էր գրել` իր` որպես տնօրեն, լիազորությունները դադարեցնելու խնդրանքով:
Փաստաբանական դպրոցի տնօրենին առաջադրում է Փաստաբանների պալատի նախագահը՝ որպես դպրոցի հիմնադիր և խորհրդի անդամ: Նա դպրոցի խորհրդին է ներկայացնում թեկնածուին, ով խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրվում է տնօրեն: