|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Մոլդովայում «ճիշտ ընտրություններից» հետո «անճիշտ» ընտրություններ տեղի ունեցան Վրաստանում և Չեխիայում։
Իվանիշվիլիի կուսակցությունը ջախջախում է ձախ-լիբերալ «ընդդիմությանը», իսկ Չեխիայում ANO շարժումը հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով մոտ 35% ձայն։
ANO-ն պնդում է, որ Չեխիայի տնտեսական դժվարությունները պայմանավորված են Ուկրաինային տրամադրվող չափազանց մեծ օգնությունով և պնդում է ներքին հարցերին առաջնահերթություն տալ։
Իշխանության վերադառնալուց հետո այն մտադիր է դադարեցնել Ուկրաինային զինամթերքի մատակարարումը։
Իսկ Վրաստանում, տեղական ընտրություններից անմիջապես առաջ, բացվեց Հերակլ II-ի հուշարձանը։ Հիշենք, որ Հերակլ II թագավորը ստորագրեց Գեորգիևսկի պայմանագիրը (1783)՝ Արևելյան Վրաստանը (Քարթլի-Կախեթիի թագավորությունը) փրկելու երկու հզոր մուսուլմանական կայսրությունների՝ Պարսկաստանի (Իրան) և Օսմանյան կայսրության (Թուրքիա) կողմից ներխուժման, ավերածությունների և կլանման մշտական սպառնալիքից։
Շուտով պարզ կդառնա, թե որ կողմ է պտտվում պատմության ճոճանակը Հայաստանում... Գրիբոյեդովի և Բաղրամյանի հսկայական հուշարձանների բացմանը, թե՞ Հանրապետության հրապարակը Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մեյդանի անվանափոխությանը։
Բենիամին Մաթևոսյան
Քաղաքագետ