|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքում լսվում են ադրբեջանական ԶՈւ-ի կողմից արձակած կրակոցները։ Այս մասին ասաց Նորաբակի համայնքապետ Վազգեն Ասատրյանը։
«Մոտ տասը րոպե առաջ էլ լսվում էր կրակոցները։ Հիմա էլ լարված իրավիճակ է։ Գյուղում վնասներ չկան, բայց դիրքերում վիրավորներ կան»,- ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որԱդրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ժամը 15։15-ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։
Գերատեսչությունից հայտնել էին նաեւ, որ ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։