|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից հնչող «խաղաղության օրակարգի» ֆոնին կրկին ագրեսիվ հռետորաբանությամբ է աչքի ընկել՝ հայտարարելով, թե իր բանակը հայ-ադրբեջանական սահմանագծում ունի շահեկան դիրքեր, որտեղ և ամրապնդվում է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը։
«Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա, ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել վերջնագրերի լեզվով։ Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք», - հոխորտացել է Ալիևը։