|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիական Ալ Հասաքա նահանգում հարձակման է ենթարկվել ամերիկյան ռազմական շարասյուն․ հայտնում է Sana գործակալությունը։
Հաղորդվում է, որ երկու պայթուցիկ սարքեր են գործարկվել շարասյան երթուղու երկայնքով Էլ Յարուբիա գյուղում, ինչի հետևանքով մեքենաները մեծ վնաս են կրել։ Հարձակմանը հաջորդել է ամերիկյան աջակցությունը վայելող քրդական ընդդիմադիր «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» ստորաբաժանումների շտապ մոբիլիզացիան:
Դեկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել սիրիական Լաթաքիա քաղաքի նավահանգստային շրջանին։ Իսրայելը հրթիռներով հարձակվել էր նավահանգստի բեռնարկղերի վրա։ Հարվածը հասցվել էր Միջերկրական ծովից։