կարևոր
3883 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-24 15:58
Քաղաքական

Ինչո՞ւ չեք բարձրաձայնում այն մասին, որ դուք եք ուղարկել 5-րդ շարասյունը․ Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը

Ինչո՞ւ չեք բարձրաձայնում այն մասին, որ դուք եք ուղարկել 5-րդ շարասյունը․ Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը

Փաշինյանը 180 աստիճան իրար հակասող մի շարք հայտարարություններ է արել։ Խոսքը այս մի քանի ժամվա մեջ արած հայտարարույթւոնների մասին է, էլ չեմ ասում օրերի, ամիսների ու տարիների մասին։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է վարում, հետո հայտարարում է, որ խառնվում է  Հայաստանի ներքին գործերին, հետո հայտարարում, որ պատրաստվում է ստորագրել խաղաղության պայմանագիր և էսկալացիա չի լինի, իսկ դրանից ժամեր առաջ Արտաքին գործերի նախարարը հայտարարում էր, ինչ իմաստ ունի նոր պայմանավորվածություններ ձեռք բերելը, եթե նախորդները չեն պահպանվում։ Հանրությանը մոլորեցնում են այնպես, որ որևէ մեկը չհասկանա` ինչ է տեղի ունենում, չկարողանա կողմնորոշվել` ինչ  է պետք անել։ Իրենք Ադրբեջանի հետ ունեն գաղտնի պայմանավորվածություններ, ընթանում են գաղտնի բանակցություններ, որի ընթացքում ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որոնցից որևէ մեկը մեզ հայտնի չէ։ Բայց մի անգամ արդյունքը տեսել ենք, նոյեմբերի 9-ի փաստաթղթով կարող ենք ենթադրել, թե ինչ են բանակցում»,- ասաց նա։

Պատգամավորը կարծում է, որ Փաշինյանը բարձր աստիճանի պայմանավորվածություն ասելով նկատի ունի իր և Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը․

«Ամբողջ հայ ժողովուրդը ասում է` ի՞նչ էս պայմանավորվել Պրահայում, Սոչիում, ի՞նչ էս պայմանավորվել փակ դռների ետևում , որի մասին չեք հայտարարում, ի՞նչու չեք բարձրաձայնում այն մասին, որ դուք եք ուղղարկել 5-րդ շարասյուն և ամենակարևորը Ադրբեջանի պայմանների մասին, այս ամեն ինչը այսքան գաղտնի լինելով որոշում է բոլորիս ճակատագիրը։ Այստեղ շատ կարևոր է հենց այս արձանագրումը։ Բարձր մակարդակով պայմանավորվածությունների մասին որևէ մեկը տեղեկություն չունի, հետևապես ամբողջ պատասխանատվությունը իր և իր նեղ թիմի ուսերին է։ Մենք միայն կարող ենք ենթադրություններ ունենալ, թե ինչ են իրենք պայմանավորվել՝ ուսումնասիրելով և տեսնելով այս տարիների փորձը։ Ադրբեջանի արձագանքն էլ խոսում է նրա մասին, որ Արցախով սահմանափակվել չի պատրաստվում, նրա առաջնային պահանջը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելն է, բայց հաջորդ պահանջները վերաբերվում են Արցախի վերաբնակեցմանը, Հայաստանի տարածքներին, Հայաստանի ռազմավարական նշանակության ճանապարհներին։ Հիմա պետք է պարզաբանվի` այս պայմանավորվածությունների վրա գնալու է պայմանագի՞ր ստորագրի»,- ասաց պատգամավորը։

Ընդդիմադիր գործիչը նշում է, որ նախ պետք է հրաժարվել խաղաղության կեղծ տերմիններից․

«Մեր նկատմամբ պատերազմ է տեղի ունենում, երկրորդը Փաշինյանը Եվրոպական միության դիտո՞րդ է, որ արձանագրում է, որ ցեղասպանություն է ընթանում։ Եթե  ընթանում է ցեղասպանություն, պաշտպանելը իր պարտականություն է, որը ընդգրկված է և՛ կառավարական ծրագրում, և՛ ընտրական ծրագրում, և՛ ՀՀ սահմանադրությամբ, և՛ մեր օրենքներով։ Ինքը միայն արձանագրում է, որ ընթանում է ցեղասպանություն, մենք պետք է ռեժիմով նստենք նայենք ցեղասպանության նոր կադրեր։ Արձանագրել կարող են դիտորդները, միսիոներները, հայ ղեկավարների գործը կանխելն է։ Եթե նա հրաժարվում է դա անելուց, դրա մասին պետք է լինի իր հայտարարությունը։ Այս կոնտեքստում ցինիկ և հեգնական է Ադրբեջանի կողմից որևէ խաղաղասիրական նպատակի մասին խոսելը, ուր մնաց թե այս պայմաններում իրենց հետ խաղաղություն հաստատելը։ Խաղաղություն ուզողը քեզ չի մորթում, քո տարածքները չի գրավում, քո վրա ամեն օր չի կրակում, քեզ չի շրջափակում, քեզ տեղաշարժման իրավունքից չի զրկում, քո նկատմամբ էթնիկ զտման քաղաքականություն չի իրականացնում»,- եզրափակեց պատգավորը: