|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Արդեն 2-րդ անգամ` Աժ քառօրյա նիստերը, որոնց ընդդիմությունը չի մասնակցում, քպականները 4 օրվա փոխարեն 4-5 ժամում են ավարտում, բայց ամեն առիթով հայտարարում են, որ իրենք աշխատում են, իսկ ընդդիմությունը` ոչ:
Սակայն, իրականում, ընդդիմության ներկայության պարագայում էլ ձեր մոտ բան չէր փոխվում. 4 օրում էիք կնոպկա սեղմում, իսկ հիմա մի 4 ժամում, ու դա էլ անում եք մենակ պարգևավճարների համար:
Մեծ հաշվով նշանակություն չունի դուք 4 ժամ եք նիստ անում, թե 4 օր` միևնույնն է`նույն անբովանդակն եք ու Հայաստանին դեմ եք: Ուղղակի արձանագրենք, որ դուք այս իրավիճակում, երբ թշնամին գտնվում է մեր երկրի ինքնիշխան տարածքում, դուք ոչինչ չեք կարողանում անել, բացի պարգևավճարի համար կնոպկա սեղմելը:
Գոռ Սարգսյան
ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ