կարևոր
3469 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-24 22:27
Քաղաքական

Միգուցե ի՞նքն է գլխավորում այդ 5-րդ շարասյունը. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Միգուցե ի՞նքն է գլխավորում այդ 5-րդ շարասյունը. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Իմ նախագահության օրոք 5-րդ շարասյուն չենք ունեցել։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պարտվել է, որովհետեւ բանակում գործել է 5-րդ շարասյուն։

«Եթե այդ մարդը գիտի, որ 5-րդ շարասյուն ենք ունեցել, բա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել այդ 5-րդ շարասյան դեմ։ Իմ կարծիքով՝ նա ինչ-որ տեղ ճիշտ է ասում, միգուցե ի՞նքն է գլխավորում այդ 5-րդ շարասյունը։ Եթե այդքան մանրամասն տեղյակ է, բնական է»,- ասաց երրորդ նախագահը։

Անդրադառնալով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե 5-րդ շարասյունը դրսից է ուղղորդվել, Սերժ Սարգսյանն արձագանքեց.

«Երեւի Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում այդպիսի անլուրջ հայտարարություններ չի կարող անել։ Ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, որոնք իրենց երբեք 5-րդ շարասյուն չեն համարում. դրսից կառավարվող ուրիշ մարդկանց չգիտեմ»։