|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տենց չի, որ ես հրաժարվել եմ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց, ուղղակի այդպես ա ստացվել: Ոչ մեկից դժգոհ չեմ, բայց եթե ես պիտի ծառայեմ իմ ազգին, պիտի գնամ այն քայլերին, որոնցով կկարողանամ ծառայել: Մնացած ամեն բան արդեն խոսել ու անցել ենք: Ես նվիրված եմ, իմ մտքերն ու խոսքերը պարզ են, հպարտ քայլում եմ ու անում իմ աշխատանքը. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Հիշեցնենք՝ Լևոն Արոնյանը ոչ վաղ անցյալում հայտնել էր, որ մեկնում է ԱՄՆ եւ այլեւս հանդես չի գալու Հայաստանի դրոշի ներքո:
Հարցին՝ ինչու՞ չի ցանկանում ապրել Հայաստանում, ո՞րն է պատճառը, որ հեռացել է իր երկրից, շախմատիստը շեշտեց՝ Հայաստանում չի կարող ապրել, եթե ուզում է շախմատային պոտենցիալը հասցնել մաքսիմումի:
«Որովհետեւ այնտեղ է պայմանները եւ վերաբերմունքը: Իհարկե, մեր ազգը շատ է սիրում շախմատ, բայց այնպես է ստացվել, որ մեր իշխանություններն այլ ճանապարհ են տեսնում: Դու չես կարող քոնը պնդել ու ասել՝ չէ, սա է ճիշտը»,-ընդգծեց նա:
Լիանա Սարգսյան
Մանրամասները՝ տեսանյութում.