|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի: Հաղորդակցությունների ապաշրջափակման թեման ևս կարևոր է. ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ Սոչիում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա չի համաձայնել Ալիևը խոսքերի հետ, թե բոլոր խնդիրները լուծված են` բացի հաղորդակցությունների ապաշրջափակումից։ «Կա գերիների և ռազմագերիների խնդիրը», - նշել է Փաշինյանը:
Նա նաև ընդգծել է, որ Արցախում իրավիճակն անկայուն է՝ հավելելով, որ ռուս խաղաղապահների կարևոր դեր ունեն Արցախում և տարածաշրջանում կայունության ապահովման գործում:
Պուտինն իր հերթին նշել է Հայաստանի և Ադրբեջանի հետաքրքրվածությունը սահմանին իրադրության կարգավորման և իրադրության դրական զարգացման ուղղությամբ: