Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանի Հանրապետության և Սիրիայում ՄԱԿ-ի Հակաականային գործողությունների ծառայության (UNMAS-ի) միջև հոկտեմբերի 25-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում, նոյեմբերի 21-ին Դամասկոս է մեկնել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ականազերծողների խումբը՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ:
Հայ ականազերծողները համաձայնագրի շրջանակներում իրականացնելու են Դամասկոսի արվարձանի Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակության շուրջ 2 մլն. քմ. հողատարածքների մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքներ:
Նոյեմբերի 22-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է իրականացվելիք ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև՝ հայ մասնագետների Սիրիայում աշխատանքների իրականացման հետ կապված մանրամասներ: ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Հակաականային գործողությունների ծառայության (UNMAS) ղեկավարության, իչպես նաև՝ Սիրիական տեղական իշխանությունների հետ։