կարևոր
832 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-03 12:34
Աշխարհ

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։

Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։

«ԱՄՆ-ի պատմության վատագույն նախագահը, շարունակական ձախողումներից հետո, չի դադարում խոսել, և այժմ նրա խոսքերը գերազանցել են նույնիսկ իր իսկ երևակայության սահմանները», -  X սոցիալական ցանցում գրել է Ռեզային:

«Ձեր երևակայության մեջ դուք կարող եք հաղթել ամեն օր։ Սակայն իրականությունը կերտվում է Իրանի, նրա ժողովրդի, զինվորների ու հրթիռների միջոցով»,- հավելել է նա։