|
Փոխարժեքներ
04 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Հոկտեմբերի 1-ին Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով, մոպեդի անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մահացել է։
«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին․․․»,-գրված է Այնթապի թիվ մեկ դպրոցի ֆեյսբուքյան էջում
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ժամը 20։15-ի սահմաններում Այնթապ գյուղի 10֊րդ փողոցում, «Արամե» մարկետի դիմաց բախվել են «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և անչափահա աղջկա վարած մոպեդը, հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը նախ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։