|
Փոխարժեքներ
04 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն առաջիկա տարիների համար ուսումնասիրում է Լուսնի մերձակայքում գտնվող համակարգերը զինված ուժերի կարիքների համար օգտագործելու հնարավորությունն ու դրանց հնարավոր արժեքը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Մենք դիտարկում ենք առաջիկա 5, 10, 15, 20 տարիները՝ հասկանալու համար, թե ինչ է անհրաժեշտ լինելու ձեզ, ի՞նչ համակարգեր են անհրաժեշտ Լուսնի մերձակայքում, տիեզերական, ստորգետնյա համակարգեր և ստորջրյա։ Ինչպե՞ս են ընթանալու ռազմական գործողությունները։ Ինչպե՞ս պետք է այսօրվա բյուջեն պատրաստենք վաղվա մարտերին»,-ասել է նա։
Սեպտեմբերի կեսերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնքը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ունի տիեզերական տարածքը վերահսկելու համար նախատեսված ուղեծրային սպառազինություն։