|
Փոխարժեքներ
04 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Իսրայելական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շաբաթ օրը մտել են Լիբանանի հարավում գտնվող Զաուտար-էշ-Շարկիա բնակավայր և խուզարկումներ իրականացրել դրա մի քանի հատվածներում։
Ինչպես հայտնել է Al-Markaziya գործակալությունը, գործողությունը տևել է մեկ օր։ Իսրայելական զինվորականների խմբերը քաղաքի փողոցներով տեղաշարժվել են ոտքով և զրահատեխնիկայով։ Իսրայելական ուժեր են նկատվել նաև բնակավայրի շրջակայքում, որտեղ նրանք ուղղաթիռների աջակցությամբ խուզարկել են տարածքը։
Իսրայելական հրետանին օրվա երկրորդ կեսին ինտենսիվ կրակ է վարել սահմանամերձ Մարջայուն շրջանում գտնվող Բանի Հայյան և Թալլուսա բնակավայրերի ուղղությամբ։
Հրետակոծության հետևանքով մի քանի տուն և շինություն է ավերվել։ Խաղաղ բնակիչների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։