|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իսրայելի բանակի զինծառայողները 400 մետր ներթափանցել են Լիբանանի խորքը, այնուհետև հետ են դարձել։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Լիբանանի բանակի պաշտոնական ներկայացուցիչը։
«Իսրայելցի զինվորների ներխուժումը եղել է կարճատև։ Սահմանի խախտում է գրանցվել Խիրբեթ Յարունի և Բավվաբաթ էլ Էդեյսայի շրջաններում», – հայտնել է բանակի ներկայացուցիչը X սոցիալական հարթակում
Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել էր, որ Արևմտյան Բեքաայի Մաշգարի շրջանում լիբանանցի զինվոր է զոհվել, երբ իսրայելական հրթիռը խոցել է նրա տունը:
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։
Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։